ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի Հայաստան. ՌԴ-ին 153 միլիոն դրամ է փոխանցվել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հաստատել է այն տեղեկությունը, որ Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված և արդեն շուրջ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան։

ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է: 

Թերթի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. Խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է։ Հրաչյա Հարությունյանը 2013թ հուլիսի 13-ին «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ»։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: