ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-հնդկական համագործակցությունը նոր փուլ է մտնում

eabff

Հայաստանն ու Հնդկաստանը որոշել են նոր լիցք հաղորդել երկու երկրների միջև առկա դարավոր բարեկամական հարաբերություններին: Հենց այս նպատակն էր հետապնդում Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի պաշտոնական այցը Հայաստան:

Չնայած բարձր մակարդակում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հարցեր, տարածաշրջանային միջազգային իրադրությունը, սակայն ակնհայտորեն հնդկական կողմին հետաքրքրում է տնտեսական համագործակցության խորացումը:

«Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ»,- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը: Վերջինիս խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն, և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ պատրաստ է ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն: «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտել է Համիդ Անսարին՝ հետաքրքրի համարելով Մեղրիում ազատ տնտեսական գոտում հնդկական կապիտալը ներգրավելու հնարավորությունը:

Հնդկաստանի առաջին փոխնախագահի այցը տարածաշրջանային երկրներից միայն Հայաստան, որն ի դեպ նման մակարդակի առաջին այցն էր 2005 թվականից ի վեր, վկայում է, որ այդ երկիրը հետաքրքրված է Չինաստանի առաջարկած «Մետքասի նոր ճանապարհ» ծրագրի շրջանակներում  դեպի ՌԴ և եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի փոխադրումներ իրականացնել հենց Հայաստանի միջոցով: Իհարկե, Ադրբեջանը ևս կարող է կյանքի կոչել հնդկական այս ծրագիրը, սակայն ակնհայտորեն քաղաքական որոշ տարաձայնություններ՝ մասնավորապես Պակիստանի հետ վերջինս  հարաբերությունների բարեկամական բնույթը, հնդկական կողմին այդքան էլ վստահություն չի ներշնչում Բաքվի հանդեպ:

Հայ-հնդկական համագործակցության խորացման հարցում կողմերի լուրջ մտադրության մասին վկայում է Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով Հնդկաստան այցելելու հրավերը հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը քննարկելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: