ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզը առաջարկել է կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում

Радиоточка

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Հալաֆ Հալաֆովի հետ Բաքվում միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ Կոնտինենտալ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժեն հայտարարել է, որ Փարիզը առաջարկել է  կազմակերպել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը, հայտնում է APA-ն:

«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսման հարցում և դրա հետ կապված առաջարկել է գագաթաժողով անցկացնել», - ասաց Մանժեն:

Նա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ֆրանսիայի համար առաջնահերթություն անվանեց և նշեց, որ այդ հարցը գտնվու է պաշտոնական Փարիզի օրակարգում:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան հետամուտ է իր ստանձնած պարտավորություններին», - ասաց նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: