ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեխիայի Կարլի համալսարանում Հայկական գրադարան է բացվել

Orer.eu

Ապրիլի 27-ին Չեխիայի Կարլի համալսարանի փիլիսոփայական գիտությունների ֆակուլտետի գրադարանում բացվել է Հայկական գրադարան, հաղորդում է orer.eu-ին: 

Մոտ 1000 անուն գիրք ունեցող գրադարանի հանդիսավոր  բացումը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր պրոֆ. Արամ Սիմոնյանի և ԿՀ Փիլիսոփայական գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտոր Միրիամ Ֆրիեդի կողմից։

Հանդիսությանը ներկա են եղել նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ֆակուլտետի գրադարանային համակարգի ղեկավար Կլարա Ռոսլերովան։

Հավաքվածները ողջունել են ֆակուլտետի Յան Պալախի անվան գրադարանում Հայկական բաժնի բացումը և մաղթել, որ այն նոր հիմք կդառնա ապագա համագործակցության համար։

Միրիամ Ֆրիեդի խոսքով` այն մեծապես կնպաստի նաև իրենց ուսանողների կովկասագիտական գիտելիքների  խորացման հարցում։ Արամ Սիմոնյանն, իր հերթին, խոստացել է, որ իրենց համալսարանի հրատարակություններից մոտ 300 անուն գիրք հայերեն և օտար լեզուներով կուղարկի գրադարանին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: