ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Իրանի հետ սահմանին

Turkish Minute

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Իրանի հետ սահմանին` Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների ներթափանցումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է թուրքական «Hürriyet» թերթը:

«Իրանի թուրքական սահմանին են գտնվում PKK-ի Մակու, Դամբաթ, Նավուր, Քոթր, Քեներեշ, Շեհիդեն ճամբարները: Այդ ճամբարներում PKK-ի 800-1000 զինյալ կա: Դրանք ներթափանցում են Թուրքիա, տարբեր գործողություններ իրականացնում և հեռանում», - «Hürriyet» թերթին է հայտնել թուրք  բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում:

«Դա կանխելու նպատակով Աղրը-Իգդիր սահմանի 70 կմ հատվածում պատ ենք կառուցում, մնացած հատվածը կառուցապատում աշտարակներով ու երկաթյա ցանցերով, իսկ ողջ սահմանը ծայրեիծայր լուսավորում ենք»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ  կրկին PKK-ի և Իսլամական պետության գրոհայինների հոսքը արգելելու համար թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել նաև Սիրիայի հետ սահմանի երկայնքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: