ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայրաքաղաքի տեղափոխվումը Շուշի Ադրբեջանի գործը չէ. Դավիթ Բաբայան

Artsakhpress.am

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցի շուրջ լուրջ քննարկումներ և ծրագրեր չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Արցախի իշխանությունները քննարկում են երկրի մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցը, ինչպես նաև առաջիկայում պատրաստվում են Շուշի տեղափոխել խորհրդարանը: «Ընդհանրապես կարծիքներ կան, որ Շուշին կրկին դառնա մայրաքաղաք, բայց դրանք լոկ կարծիքներ են, որովհետև այս պահի դրությամբ որևէ լուրջ քննարկում, առավելևս մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու ծրագիր չկա, որովհետև մայրաքաղաք Ստեփանակերտը իր բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները` որպես երկրի կենտրոն, երկրի սիրտ, իրականացնում է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Այն, որ մայրաքաղաքը չի տեղափոխվում Շուշի որևէ կերպ կապված չէ Ադրբեջանի քաղաքականության, հնարավոր ռեակցիայի հետ: Դա Ադրբեջանի գործը չէ, Արցախի ժողովուրդը և իշխանություններն են որոշում՝ որտեղ լինի իրենց մայրաքաղաքը և ընդհանրապես քաղաքների զարգացումն Արցախի ներքին գործն է: «Շուշին զարգանում է, բայց կրկնում եմ` մայրաքաղաքի տեղափոխման հարց չկա: Սրանք պարզապես Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություններն են: Սա մեր ներքին գործն է, ոչ թե Ադրբեջանի, բայց այս պահին նման հարց չի քննարկվում»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: