ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում կալանավորված գերմանական պարբերականի լրագրողին չի կարող փրկել անգամ Հռոմի պապը

Birgün

Գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, ով կալանավորվել է Թուրքիայում, չի կարող փրկել անգամ Հռոմի պապը: Այս մասին հայտարարել է  Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջըն:

Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով demokrathaber.org-ին, դեսպանը պնդել է, որ Թուրքիան ազատ և ժողովրդավար երկիր է, իսկ Յուջելի հետ կապված որոշումը թուրքական արդարադատությունը կայացրել է ձեռքի տակ եղած ապացույցների և «թուրքական արդարադատության սեփական օրենքներով»:  Նրա խոսքով՝ Հռոմի պապի՝ Յուջելին ներում շնորհելու ուղերձն այս գործում ոչ մի նշանակություն չի ունենա:

Նշենք, որ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: