ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդականի պաշտոնում թուրք գործիչ է նշանակվել

Ermenihaber

Թուրքական «Haber-sanliurfa.com» լրատվական կայքն անդրադարձել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի պաշտոնում թուրք Յակուբ Չելիքի նշանակման փաստին, փոխանցում է Ermenihaber-ը: 

Նշվում է, որ այդ երկրում թուրքական համայնքը շատ մեծ չէ, սակայն բավական մեծ ավանդ ունի Ֆրանսիայի հասարակական ու քաղաքական կյանքում:

«Ֆրանսիայի քաղաքացի թուրքերը քաղաքականությամբ են զբաղվում: Նրանցից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի խորհրդական, Թուրքիայի Գյումուշհանե նահանգից 29 տարեկան Յակուբ Չելիքն է: Ֆրանսիական լրատվական դաշտը նախընտրում է նրա անունը գրել հրեական «Jacob» (Yakubo) ձևով, ինչի պատճառով շատերը կարող են կարծել, թե նա հրեա է:

…Հայտնի է, որ Գյումուշհանեում հայեր ու հույներ են ապրել: Նույնիսկ որոշ դավադիրներ պնդում են, որ այդ շրջանում ծպտյալ հայեր ու հույներ են ապրում: Սակայն Գյումուշհանեում հրեական համայնքի առկայության մասին գտածս միակ աղբյուրը 2009-ի փետրվարին Ekonomik Forum հանդեսում Գյումուշհանեի վերաբերյալ հրապարակված  հոդվածն է, որտեղ նշվում է, որ քաղաքի Սուլեյմանիյե թաղամասում ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ ու հրեաներ:

Սակայն Գյումուշհանեի զբոսաշրջային տեղեկագրի մեջ հրեական որևէ հուշարձանի, սինագոգի կամ այլ հետքի մասին տեղեկության բացակայությունը կասկած է առաջացնում այստեղ երբևէ հրեական համայնք լինելու մասին»,- գրում է հեղինակը:

Ըստ այդմ՝ 1970-ականներին Չելիքի ընտանիքը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա:

Նշվում է, որ Չելիքի նշանակումը, ում աջակցում է ոչ միայն թուրքական համայնքը, այլև մուսուլմանները, հույս է ներշնչում մուսուլմանների նկատմամբ Մակրոնի վարելիք քաղաքականության առումով:

Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ Մակրոնի ընտրվելուց հետո Ֆրանսիայի իսլամական խորհրդի փոխնախագահ Ահմեթ Օղրաշը հայտարարել է, որ Ֆրանսիայի մահմեդականները շատ ուրախ են Մակրոնի ընտրությունից:

Նշվում է նաև, որ Յակուբ Չելիքը Մակրոնի թիմում Եվրոգոտու պատասխանատուն է, ինչպես նաև՝ պատգամավորի թեկնածու:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: