ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնամխելիությունը

Kurdish Info

Թուրքիայում պահանջում են դադարեցնել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնամխելիությունը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին այսօր Թուրքիայի խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան:

Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը,  Բարըշ Յարքադաշը:

Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնամխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցելու մեջլիսի 152 պատգամավորի դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: