ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Բրիտանիան դեմ ԵՄ հրամանատարական կենտրոնի ստեղծմանը

Jean-Marc Loos / Reuters

Մեծ Բրիտանիան սկզբունքորեն դեմ չէ ԵՄ անդամ երկրների միջև ռազմական համագործակցության խորացմանը և այդ համատեքստում ԵՄ հրամանատարական կենտրոն ստեղծելուն: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ով ի դեպ նախօրեին արգելափակել էր այդ կենտրոնի ստեղծման մասին որոշումը:

Նշենք, որ նման կենտրոն ստեղծելու մասին որոշումը կայացվել է 2017 թվականի մարտի սկզբին ԵՄ անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ Լոնդոնը կողմ է արտահայտվել այս նախաձեռնությանը:

Որոշ վերլուծաբանների կարծիքով բրիտանական իշխանությունների կողմից ԵՄ հրամանատարական կենտրոնի ստեղծման արգելափակումը պայմանավորված է հունիսին երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններով և կոչված է քաղաքական դիվիդենտներ ապահովելուն իշխանությունների համար: Ուստի Բրյուսելում կարծում են, որ բրիտանական ընտրություններից հետո այս որոշումն կյանքի կկոչվի:

Տեղեկանք

Ենթադրվում է, որ ԵՄ հրամանատարական կենտրոնը կոորդիացնելու է Եվրամիության ոչ ռազմական առաքելություններն արտերկրում. նման առաքելություններ այս պահին գործում են Մալիում, Սոմալիում և Կենտրոնական Աֆրիկական Հանրապետությունում: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերով, նման կենտրոնի ստեղծումը թույլ է տալու ավելի արդյունավետ կառավարել եվրոպական ռազմական ուսումնական ծրագրերը: Նշվում է, որ կենտրոնն ունենալու է 30 աշխատակից և գործելու է ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության ծառայության շրջանակներում:

Լոնդոնը սկզբունքորեն դեմ է հանդես գալիս ԵՄ բանակ ստեղծելու գաղափարին, որն 2015 թվականից շրջանառության մեջ դրվեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կողմից և աջակցություն ստացավ մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից: Միացյալ Թագավորությունը, որը պատրաստվում է մոտ ապագայում լքել Եվրամիությունը, ԵՄ ընդհանուր բանակի ստեղծման մեջ որոշակի վտանգներ է տեսնում իր համար: Մասնավորապես, բրիտանական իշխանությունները մտավախություն ունեն, որ ԵՄ անդամ երկրների միջև համագործակցության խորացումը կթուլացնի վերջիններիս ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում:

Ռազմական համագործակցությունը խորացնելու շուրջ ԵՄ երկրները մտածում էին դեռ վաղուց: Այս գաղափարն ավելի առարկայական քննարկման առարկա դարձավ 2014 թվականին Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո և իսլամիստական ահաբեկչական սպառնալիքի մեծացմանը զուգահեռ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները նվազեցնում է ՆԱՏՕ-ում իր եվրոպական դաշնակիցների անվտանգության համար պատասխանատվությունը, եվրապական երկրների համար այս ուղղությամբ համագործակացությունն ամրապնդելու հստակ ազդակ հանդիսացավ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: