ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Հանրապետության Նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Նախագահը ծանոթացել է արգելոց-թանգարանի ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջային այցելությունների կազմակերպման ժամանակակից տեխնիկական հնարավորությունների ներդրման ծրագրերին, ինչպես նաև «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով իրականացվելիք ճանապարհաշինական և այլ աշխատանքների կազմակերպման ընթացքին ու պետական-մասնավոր ձևաչափով հնարավոր ներդրումային ծրագրերին, զրուցել Գառնի համայնքի բնակիչների հետ:

Շրջայցի ընթացքում զեկուցվել է ավելի վաղ Հանրապետության Նախագահի մոտ կայացած՝ Կոտայքի մարզի գերակայությունների, այդ թվում՝ զբոսաշրջային ներուժի զարգացման հնարավորությունների քննարկմանը նվիրված խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը եղել է նաև Գողթ համայնքում: Վերոնշյալ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի և Գողթ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Նախագահը այցելել է Գեղարդավանք՝ ծանոթացել Գեղարդավանքի տարածքում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացիկ վիճակին և տվել համապատասխան հանձնարարականներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: