ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահի «գաղտնի» հանգստի մասին գրած լրագրողը կձերբակալվի

CNN.com

Թուրքական «Սյոզջու» պարբերականի թղթակից Գյոքմեն Ուլուն, ով որոշ ժամանակ առաջ «Էրդողանին «Սյոզջուն» գտավ» վերնագրով հոդվածում անդրադարձել էր Էրդողանի՝ մամուլից գաղտնի պահվող հանգստին, ձերբակալվել է: Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական diken.com.tr կայքին։

Ուլուն իր հրապարակած հոդվածում ակնարկել էր, որ նախագահը թաքնվում է լայն զանգվածներից իր ընկերներից մեկի առանձնատանը։ 

Լրագրողը նաև ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ առանձնատան մոտակայքում ձեռնարկվել էին անվտանգության աննախադեպ միջոցառումներ, իսկ Էրդողանն անգամ տան պատշգամբ դուրս չի եկել։

Այժմ Էրդողանի «գաղտնի» հանգստի մասին գրած լրագրողին Ստամբուլի գլխավոր դատախազությունը մեղադրում է 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար։

Ձերբակալման օրդեր է ստորագրվել նաև «Սյոզջու» պարբերականի սեփականատիրոջ վերաբերյալ։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: