ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են հայերեն սովորում Թուրքիայի հայերը. թուրքական կայքի անդրադարձը

Hayern Aysor

Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական դպրոցներն ավերվել կամ փակվել են, և այժմ հայկական վարժարաններ գործում են միայն Ստամբուլում, որտեղ էլ կենտրոնացել է քրիստոնյա հայ համայնքի մեծ մասը: Այս մասին artigercek.com կայքում հրապարակված «Մի դիմադրության պատմություն» վերնագրով հոդվածում գրել է թուրքաբնակ սյունակագիր Նուրջան Քայան՝ անդրադառնալով Թուրքիայի տարածքում հայ համայնքի կրթության և մայրենին ուսանելու հետ կապված խնդիրներին, փոխանցում է Թերթ.ամ-ը:

Նուրջան Քայայի հոդվածը՝ որոշակի կրճատումներով.

«Բազմաէթնիկ, բազմակրոն և բազմալեզու Օսմանյան կասրությունում 1894թ.-ի դրությամբ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող 6.437 դպրոց կար: Աշխարհագրական և ժողովրդագրական տեսանկյունից հետզհետե փոքրացած կայսրությունում տարբեր պատմական իրադարձությունների պատճառով տեղի ունեցած ինտենսիվ արտագաղթերի հետևանքով 1913թ.-ի դրությամբ այդ դպրոցների քանակը հասավ 2.580-ի: Դրանցից 1.084-ը հայերին են պատկանել: Որոշ աղբյուրներ հիշատակում են անգամ 1.716 հայկական դպրոցի անուն:

1915թ.-ին հայերի վերապրած ցեղասպանության և մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ ուղղված կոտորածների ու իսլամացման քաղաքականության հետևանքով այս թիվն է՛լ ավելի նոսրացավ:

Այսօր Թուրքիայում կա կրոնական փոքրամասնություններին պատկանող միայն 24 դպրոց, որոնցից 16-ը հայկական են:

Այսօր հայկական դպրոցներն ունեն երկու կարևոր գերխնդիր. մարդկային և ֆինանսական ռեսուրսները:

Այս տարի 228 աշակերտ ունեցող հայկական «Կենտրոնական» վարժարանն ամենաշատ աշակերտներ ունեցող հայկական դպրոցներից մեկն է: Այո, դուք ճիշտ լսեցիք: Ստամբուլի 16 հայկական վարժարաններում ուսում է ստանում ընդամենը 3.000 աշակերտ:

Մոտավորապես 60.000 ստամբուլահայերից 5.000-6.000-ը դպրոցական տարիքի են, նրանցից 3.000-ն այցելում է հայկական, իսկ մնացածը՝ թուրքական պետական դպրոցներ:

Տարիներ շարունակ նորմալ մարդու մտքին անգամ չեկած խտրական դրսևորումների ու արգելքների հանդիպող, երբեմն առանց ուսուցիչ ու առանց գիրք մնացող, ֆինանսական խնդիրների մեջ թաղված այս դպրոցներում, բնականաբար, ընկնում է նաև կրթության որակը, ինչի հետևանքով համայնքի որոշ ներկայացուցիչներ սկսել են տանել երեխաներին այլ դպրոցներ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: