ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնի փողոցներում ահաբեկիչների պաստառներ տեսնելը հիասթափեցնող էր. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան

EPA / UPG

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը մեղադրել է Վաշինգտոնին ահաբեկիչների հետ համերաշխության մեջ՝ բողոքի ակցիայի պատճառով, որն անցկացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ, հայտնում է РИА Новости -ն։

Նա երախտագիտություն է հայտնել Պետդեպի անվտանգության ծառայություններին ձեռնարկված միջոցառումների համար, սակայն նշել է, որ հիասթափեցնող էր Վաշինգտոնի փողոցներում կրկին PKK-ի անդամներին և PKK-ի առաջնորդի պատկերով պաստառներ տեսնելը։

«Մենք դա չենք ընկալում որպես խոսքի ազատության արտահայտում։ Դա ահաբեկչության հետ համերաշխության արտահայտություն է»,-ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը, պատասխանելով թուրք դիվանագետին, նշել է ակցիայի օրինական բնույթի մասին և անվանել այն մարդու իրավունքի դրսևորում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: