ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ցանկանում է 50 մլն դոլարի գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել Ռուսաստանից

Rostselmash.com

Հայաստանը մի քանի տարվա ընթացքում կարող է 50 մլն դոլար ծախսել` Ռոստսելմաշից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Այս մասին Ռոստովի շրջանի մարզպետ Վասիլի Գոլուբևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հայտնում է ռուսական ձեռնարկության մամուլի ծառայությունը։

Դեսպանի խոսքով՝ թարմացման ենթակա է գյուղատնտեսական տեխնիկայի պարկի շուրջ 95%-ը։

«Կարծում եմ, շուրջ 50 մլն դոլար է հարկավոր մի քանի տարիների ընթացքում: 5 մլն դոլարի տեխնիկա այս տարի արդեն նախատեսված է ձեռք բերել», — ընդգծել է  Տողանյանը։
Նրա խոսքով` Ռոստսելմաշն առավել ապահով գործընկեր է, որի հետ հայկական կողմը ցանկանում էր համակարգային հարաբերություններ կառուցել։

«Մենք ցանկանում ենք Ռոստովի շրջանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հանել՝ ելնելով այն իրողություններից, որոնք կան։ Կցանկանայինք ամրապնդել մեր բիզնեսը, առևտրային տուն ու առևտրային ներկայացուցչություններ բացել։ Համապատասխանաբար զարգացնել միջկառավարական խոշոր նախագծերը` ամբողջ երկրի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հարցում համագործակցությունը, որի համար Հայաստանում պետական ծրագրեր կան», — ասաց Տողանյանը։

Նշենք, որ Ռոստովի շրջանի մարզպետ Վասիլի Գոլուբևի և Վարդան Տողանյանի հանդիպումը տարածաշրջանային կառավարությունում տեղի է ունեցել անցած շաբաթ։ Հանդիպումը նվիրված էր Հայաստանի և Ռոստովի շրջանի միջև համագործակցության զարգացման հեռանկարների հարցերի քննարկմանը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: