ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

Police.am

2017 թ. մայիսի 16-ից 18-ը Ավստրիայի Հանրապետություն Սանկտ Յոհանն իմ Պոնգաու քաղաքում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից։ 

Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով: Հանդես եկան Ավստրիայի ներկայացուցիչը և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, Եվրոպոլի գործադիր տնօրենի տեղակալ Ուիլ վան Գեմերթը, անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի օրակարգի առաջնային հարցերից մեկը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղերի ընտրության անցկացումն էր, որի համար հայտ էին ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը: Քվեարկությունների արդյունքում Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ընտրվեցին Հայաստանը և Ավստրիան:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումներ ընդունող հիմնական մարմին է:

Առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: