ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեչնիայում գտել են 1942 թ. զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունքներ. այժմ փնտրում են հարազատներին

monety.ru

Չեչնիայի Հանրապետության Նաուր շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է խորհրդային զինվորների և սպաների 70 մասունք, ովքեր 1942 թվականին մասնակցել են մարտական գործողությունների այդ տարածքներում:

Գտնված մասունքների մեջ նաև հայ զինծառայողների մասունքներ կան, ովքեր ռազմաճակատ են զորակոչվել Հայկական ԽՍՀ-ից կամ Խորհրդային միության այլ երկրներից: Այս մասին РУСАРМИНФО-ին հայտնել է որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը:

«Հիմա մենք փնտրում ենք զոհվածների հարազատներին տեղեկացնելու ու թաղման արարողությանը հրավիրելու համար: Չեչնիայի Հանրապետությունում արդեն պատրաստվում են զինվորների թաղմանը, բայց վերջնական ամսաթիվը դեռ հայտնի չէ»,- ասել է նա:

Անդրեյ Ֆետիսովը նաև ներկայացրել է հայազգի զինվորականների անուն-ազգանունները.

1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923 թ., ծննդավայրը՝ Նախիջևան
2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918 թ., ծննդավայրը՝ Թբիլիսի
3. Ասպրյան Սանդրո Մուկուչի, ծննդավայրը՝ Իջևան
4. Հակոբյան Եղիշ Ապետրի, ծննդավայրը՝ Հյուսիսային Օսիա
5. Ալեքսանյան Շահնազար Մելոկի, ծննդավայրը՝ Հայկական ԽՍՀ
6. Աբրամյան Մակ Աբրամի, ծննդավայրը՝ Երևան
7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի, ծննդավայրը՝ Վրաստան
8. Գալստյան Աղաջան Արմ…. , ծննդավայրը՝ Վաղարշապատ
9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, ծննդավայրը՝ Լենինական
10. Կարապետյան Եղիշ  Օ…, ծննդավայրը՝ Երևան
11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, ծննդավայրը՝ Շամշադին
12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ., ծննդավայրը՝ Մարտունի
13. Մուրադյան Հրանտ Մելիքի, ծննդավայրը՝ Երևան
14. Հովհաննիսյանի Ալի Գրիգորի, ծննդավայրը՝ Հոկտեմբերյան
15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ., ծննդավայրը՝ Ստավրապոլի երկրամաս

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: