ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել

Լուսանկարը` Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի

Հայաստանի փաուերլիֆտինգի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 17-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում  մասնակցել են մարզաձևի Եվրոպայի առաջնությանը: Հայ մարզիկները մի քանի ռեկորդ են սահմանել և նվաճել տարբեր հարգի մեդալներ: Հայաստանի հավաքականները հանդես են եկել երեք մրցաձևում` ուժային եռամարտ, սեղմում պառկած և ձգում վարժություններում:

Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հովհաննես Անտոնյանը  (աշխարհի ռեկորդ), Կամո Բաղդասարյանը (աշխարհի ռեկորդ), Անդրանիկ Ասատրյանը (աշխարհի ռեկորդ), Հովհաննես Յազիչյանը (բացարձակ հաղթող սեղմում պառկած դիրքից 1-ին տեղ), Գոռ Խաչատրյանը (սեղմում պառկած դիրքից բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ), Սարգիս Ստամբուլցյանը (ուժային եռամարտում բացարձակ հաշվարկում 3-րդ տեղ), Էրիկ Լևոնյանը, Հակոբ Հակոբյանը, Վիլյամ Սարոյանը, Յուրի Մայիլյանը, Կարեն Առաքելյանը, Նվեր Ղարիբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դավիթ Ասոյանը, Հայկ Բարսամյանը: Արծաթե մեդալի են արժանացել Արարատ Լոռեցյանը և Գագիկ Սարոյանը:

Կանանց մրցաշարի ձգում վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Մանուկյանը (ձգում վարժությունում բացարձակ հաշվարկով 3-րդ տեղ):

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն Ուկրաինայի ընտրանուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: