ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը ձեռք է բերել Տավուշի մարզում գտնվող աշխարհում ամենաերկար զիփլայնի տոմսեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռք է բերել Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող աշխարհում ամենաերկար զիփ-լայնի տոմսեր: Այս մասին վարչապետը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

«Համոզված եմ, որ շուտով այս կարևոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում:
Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար:
Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքսթրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում», - նշել է Կարապետյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանում մտադիր են կառուցել աշխարհի ամենաերկար զիփլայնը, որ երկարությունը կկազմի 2680 մետր, բարձրությունը՝ 200-300 մետր: Թռիչքի տևողությունը կլինի 3 րոպե, իսկ առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200 հազար դոլար: Գումարի հիմնական մասն արդեն առկա է: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: