ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԼՂՀ աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության և գիտության զարգացմանը, և այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ըստ ամենայնի նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը: <<Նաև ժամանակակից կրթական համակարգն է հանդիսանում երկրի դեմքը, և մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած և քայլեն ժամանակին համընթաց>>,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: