ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան. ԵՄ-ն չպետք է Թուրքիային «մատների վրա խաղացնի»

Ekathimerini

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրախորհրդարանի (ԵԽ) և Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահներ՝ Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի հետ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվակայքին կողմերն անդրադարձել են Թուրքիայի եվրաանդամակցության հարցին, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների հարցում ձեռք բերված համաձայնության իրագործմանը:

Էրդողանը պահանջել է, որ Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում իր խոստումը կատարի, բացի դրանից Էրդողանն ասել է, որ Եվրոպան Թուրքիայի ԵՄ հարցում պետք է արդեն որոշում կայացնի և Թուրքիային «մատների վրա չխաղացնի»։

Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ դժգոհել է, որ Եվրոպան Թուրքիային արդեն 54 տարի է, ինչ «սպասեցնում է իր դռների առջև»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: