ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ն ու համաշխարհային առաջնորդները հիասթափված են Թրամփի որոշումից

AP

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունում հիասթափված են կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, հայտնում է Корреспондент-ը:

«Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը հանդիսանում է մեծ հիասթափություն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և գլոբալ անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերի համար», - ասվում է Դյուժարիկի հայտարարությունում։

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին նշել է, որ Փարիզյան համաձայնագիրը պետք է հարգվի և այն կգործի Թրամփի վարչակազմի մասնակցությամբ կամ առանց դրա։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թրամփի ելույթից անմիջապես հետո զանգահարել է նրան և ափսոսանք հայտնել՝ կապված համաձայնագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշման հետ։ Իրենց հիասթափությունն են արտահայտել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Հիշեցնենք, ավելի վաղ Թրամփը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին, քանի որ այն տնտեսապես անշահավետ է երկրի համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: