ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The Daily Mail-ն անդրադարձել է Մոսկվայի գերեզմանատների «օրենքով գողերի» շքեղ շիրմաքարերին՝ այդ թվում հայերի

Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձ Է կատարել Մոսկվայի գերեզմանատներում իրականացված ֆոտոշարքին, որում ներկայացված են ռուս գանգստերների և հանցագործների վերջին հանգրվանները` շրջապատված շքեղ ծաղկեպսակներով և բարձր  արձաններով, որոնք հիմնականում կերտված են սև մարմարից: Ինչպես աղբյուրն է բնորոշում` դրանցով փորձ է արվել փոխանցել, որ տվյալ մարդը հզոր  դիրք ունի անգամ մահից հետո:

Նշվում է, որ ռուսական մաֆիան հզորացել է Խորհրդային միության փլուզումից հետո՝ 1991 թվականին։

Լուսանկարիչն այցելել է մոսկովյան 5 գերեզմանատուն՝ այդ թվում նաև Հայկական Վագանկովյան գերեզմանոց։ Նշվում է, որ շիրմաքարերը լուսանկարնելն այդքան էլ հեշտ չի եղել, քանի որ որոշ գերեզմաններ հսկողության տակ են գտնվում` նպատակ ունենալով գաղտնի պահել նրանց շռայլ ապրելակերպը հանրությունից:

Որոշ լուսանկարներում կան նաև հայ «օրենքով գողերի» շիրմաքարեր, որոնցից մեկում պատկերված է Վլադիմիր Օհանովը, մյուսում՝ նրա եղբայր Ռուդոլֆը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: