ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Facebook-ում ինքնաթիռի տոմսերի կեղծ խաղարկության վտանգավոր հղումներ են տարածվել

lenta.ru

Facebook սոցիալական ցանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել ինքնաթիռի տոմսերի խաղարկության մասին հաղորդագրություններին, որոնք իբրև թե երկու տոմս են  նվիրում 33 տարեդարձը նշողներին: Իրականում «ակցիան» կազմակերպվել է խարդախների կողմից, իսկ հղումներն իրականացվում են խաբուսիկ կայքերի միջոցով, փոխանցում է lenta.ru-ն: Սոց. ցանցերում տարածում ստացած հղումներից հետևում է, որ ակտիվ օգտագործվում են «Аэрофлот», «Emirates» և  «Lufthansa» բրենդերը:

Facebook-ում տարածված խարդախության սխեման ներկայացրել է Group-IB տնօրեն, համակարգչային անվտանգության մասնագետ Ռուսլան Յուսուֆովը: Ըստ նրա, այդպիսի խաբուսիկ կայքերով հղումները պահանջում են մի քանի անցումներ, որոնք պարունակում են գովազդներ կամ վնասակար ծրագրեր: Մասնագետի խոսքով, այդ անցումները երբեմն պահանջում են սոցիալական ցանցի կոնտակտային տվյալներ, ինչը կարող է վտանգ հանդիսանալ ցանցին ամրակցված հեռախոսահամարների հաշվեկշռում առկա գումարների համար:

Նշենք, որ «Аэрофлот» ընկերությունը Facebook-ում հորդորել է չմասնակցել կասկածելի պրոմոակցիաներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: