ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կասպշիկն ուսումնասիրում է Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման այլ ուղիներ

vestnikkavkaza.net

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մանրակրկիտ նախապատրաստում և համաձայնեցնում է մոնիտորինգային զորավարժությունները: Դրանք անցկացվում են ռազմական փորձագետների օժանդակությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերը, փոխանցում է Artsakhpress-ը:    

«Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ սահմանում է տարածքը, որտեղ նա ցանկանում է իրականացնել մոնիտորինգ, ընտրում այն տեղանքը, որտեղից հնարավորություն է տրվում գնահատել իրավիճակը: Մոնիտորինգի վարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կողմերի հետ կառավարում է համաձայնեցված տարածքը՝  վիզուալ կապի միջոցով: Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմը տեղեկատվություն են ներկայացնում բրիֆինգի միջոցով: Մոնիտրինգի անցկացումը կարևոր է վստահության ամրապնդման առումով», - նշել է Սպիտցերը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մշտապես ուսումնասիրում է այլ ճանապարհներ՝ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման բարձրացման նպատակով:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: