ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը շարունակում է ընդլայնել իր իշխանությունը՝ հազարավոր մարդկանց ձերբակալության հաշվին

Al-Manar TV Lebanon

Պետության կողմից ղեկավարվող թուրքական Anadolu լրատվական գործակալությունը վերջերս հրատարակել է մի զեկույց, որում նշվում է, որ Ֆեթհուլլահ Գյուլենը, իբր, ծրագրել է գալ Թուրքիա՝ անձամբ գլխավորելու 2016 թ.-ի հուլիսի հեղաշրջման փորձը, սակայն այդպես էլ չի կարողացել դա անել՝ առողջական խնդիրների պատճառով: Զեկույցը հիմնված է Անկարայի գլխավոր դատախազից ստացված տեղեկատվության վրա, որն իբր վերջերս ստացել է Գյուլենի ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող գաղտնազերծված ծածկագրերը, գրում է Hurriyet-ը:

Գաղտնազերծված նամակներից մեկում կազմակերպության անդամներից մեկն, ով ապրում է Աֆրիկայում, մեջբերել է Գյուլենին. «Եթե իմ առողջությունն ինձ թույլ տա, ես ևս կարող եմ մասնակցել (հեղաշրջման փորձին-խմբ.), բայց  Թուրքիա թռչելն ինքնաթիռով 10 ժամ կտևի, ինչն իմ առողջությունը թույլ չի տա»:

Իհարկե, Անկարայի գլխավոր դատախազի ձեռքբերած այդ տեղեկատվությունը ոչինչ չի նշանակում, սակայն այն ցույց է տալիս, թե ինչպես է կառավարությունը հետևողականորեն աշխատում Գյուլենին վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր կարող են դառնալ պոտենցիալ խոչընդոտ Էրդողանի կառավարության լիակատար ընդլայնման հարցում:

Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջումից հետո, որն, ըստ շատ փորձագետների, բեմադրված էր հենց Էրդողանի կողմից, որպեսզի օրինականացներ իր հետագա գործողությունները, Թուրքիայում սկսեցին ամբաստանել Գյուլենի կազմակերպությանը՝ ռազմական հեղաշրջման մեջ: Դրանից հետո Թուրքիան ավելի հետևողականորեն սկսեց ԱՄՆ-ից պահանջել Գյուլենի արտահանձնումը, ինչպես նաև սկիզբ դրեց այն մարդկանց կալանավորմանն ու հետապնդմանը, ովքեր խանգարում էին Էրդողանին լիարժեք բռնապետություն հաստատել՝ դրանով իսկ վերացնելով որևէ այլախոհություն երկրում: Բոլոր այդ ձերբակալություններն իրականացվում են Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքի հիմա վրա:

Վերոնշյալի ամենավերջին օրինակը Թուրքիայում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության վարչության պետի ձերբակալությունն էր 22 այլ փաստաբանների հետ միասին, որոնց մեղադրում էին Գյուլենի հետ ենթադրյալ կապերի մեջ: Amnesty International-ը կոչ է արել Թուրքիայի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Թաներ Քըլըչին մյուս 22 փաստաբանների հետ միասին, քանի որ նրանց դեմ չկան հստակ և համոզիչ ապացույցներ, հաղորդում է Liga.net-ը: Այս կապակցությամբ, հետաքրքիր է նշել, որ ավելի վաղ Amnesty International-ը քննադատել էր թուրքական կառավարությանն, նշելով, որ նրա քայլերի թիրախը չի սահմանափակվում միայն հեղաշրջման կասկածյալներով և ուղղված է Էրդողանի հակառակորդների դեմ:

Իհարկե, սա միայն մեկ օրինակ է, բայց կան հազարավոր նմանատիպ օրինակներ: Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ավելի քան 40 000 մարդ ձերբակալվել է և ավելի քան 120 000 մարդ հեռացվել է պետական ​​համակարգից արտակարգ դրություն պայմաններում: Այսպիսով, Էրդողանը փորձում է ազատվել «գլխացավանքից» և երկրում  դառնալ իսկական «սուլթան», ով վերահսկում է ամեն ինչ և ունի բացարձակ իշխանություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: