ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Ալեքսանյանը երկու հորիզոնականով նահանջել է UWW-ի վարկանիշային աղյուսակում

Armnoc.am

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Լավագույնների շարքում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ երրորդն է: Նա 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել:

Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղն է զբաղեցնում, Վարշամ Բորանյանը (71 կգ)՝ 17-րդ, Կարապետ Չալյանը և Արսեն Ջուլֆալակյանը (երկուսն էլ՝ 75 կգ), համապատասխանաբար, 12-րդ և 16-րդ, իսկ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) 15-րդն է:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հայ ըմբիշները պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: