ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանցի աշակերտուհիների բջջային հավելվածը միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել

B24

Շուրջ 11 000 աշակերտուհիներ, ավելի քան 100 երկրներից մասնակցեցին Technovation 2017 ծրագրին: Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, հաղորդում է B24-ը:

Ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը: Հայաստանցի մասնակիցների թիվը 218-ն էր:

Technovation Armenia ծրագրի կիսաեզրափակիչ անցած 22 թիմերից ժյուրին որպես Հայաստանյան մրցույթի հաղթող ընտրեց վեց թիմ` երեք ավագ և երեք կրտսեր խմբերից: Վեց թիմերից էլ միջազգային կիսաեզրափակիչ մրցույթին մասնակցեցից մեկ ավագ թիմ և երկու կրտսեր թիմեր: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը, միջազգային կիսաեզրափակիչում  մրցելով աշխարհի 27 երկրներից ներկայացված 99 թիմերի հետ, «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվեց Armenian Sign Language հավելվածով:

Թիմն գոստոսին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում Համաշխարհային գագաթաժողովին և կստանա իր մրցանակը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: