ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փորձել եմ կտրել երակներս, հղի ժամանակ ինքնասպանության փորձ եմ արել. հրապարակվել են արքայադուստր Դիանայի ձայնագրությունները

Daily Mail

Բրիտանական հայտնի The Daily Mail ամսագիրն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին անդամ` արքայադուստր Դիանայի կենդանության օրոք արված ձայնագրություններին, որում արքայադուստրը պատմում է իր ամուսնական կյանքի տառապանքների մասին:

Օրերս հրապարակված ձայնագրություններից մեկում պարզ է դառնում, որ ամուսնությունից կարճ ժամանակ անց արքայազն Չարլզը վերսկսել է սիրավեպը Կամիլա Պարկեր Բոուլսի հետ:

Դիանայի խոսքով՝ 1982 թվականին ինքն առաջնեկով՝ արքայազն Ուիլյամով, 4 ամսական հղի լինելու ժամանակ ինքնասպանության փորձ է արել ու գլորվել աստիճաններից թագավորական ընտանիքի նորֆոլքյան նստավայրում:

«Երբ Ուիլյամով 4-ամսական հղի էի, ինձ աստիճաններից ցած գլորեցի՝ փորձելով գոնե այդկերպ գրավել ամուսնուս ուշադրությունն ու ստիպել նրան լսել ինձ: Չարլզին ասացի, որ իր ուշադրությունը գրավելու համար եմ արել դա և հուսահատության մեջ եմ: Իսկ նա ընդամենն ասաց, որ ես կոկորդիլոսի արցունքներ եմ թափում և իր հետ միշտ այդկերպ եմ վարվում: Այդ խոսքերից հետո նա ինձ թողեց ու գնաց ձիարշավի:

Ես գիտեի, թե ինձ հետ ինչ էր կատարվում, սակայն ինձ շրջապատող մարդիկ ոչ ոք ինձ չէին հասկանում: Ես հանգստի կարիք ունեի և ցանկանում էի լինել այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք կհասկանային իմ  տառապանքը...

Չարլզի հետ բավականին դժվար էր: Նա բոլորին հավատացնում էր, որ մեր ամուսնական հարաբերությունների քայքայման պատճառը բուլիմիա հիվանդությունն է:  

Արքայազն Ֆիլիպը պաշտպանում էր որդուն և նույնիսկ գտնում, որ եթե ամուսնությունն արդեն մի քանի տարի է, ինչ հաջող չէ, ապա Չարլզը կարող է իրեն ազատ տղամարդու պես պահել:

Շրջապատում բոլորն ասում էին, որ ես անընդհատ խնդիրներ եմ ստեղծում ամուսնուս համար, ինձ պահում եմ երես առած երեխայի պես, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում ներսումս: Իրականում ես օգնության և ժամանակի կարիք ունեի,  որպեսզի հարմարվեի բոլոր այն դերերին, որոնք պահանջվեցին ինձանից մեկ գիշերվա ընթացքում: Չարլզի հետ ամուսնանալուց հետո փորձել եմ կտրել երակներս, ինձ գցել եմ կոտրված ապակիների վրա, պատուհանից իրեր եմ դուրս շպրտել, ուստի՝ չեմ զարմանում, որ Քենսինգթոնյան պալատում մարդիկ ինձ տարօրինակ էին համարում: Ես չէի կարողանում այլևս քնել...

Բացի այդ, բոլորը քննադատում էին իմ արտաքինը: Չարլզն ասում էր, որ ես չափազանց նիհար եմ: Ամուսնանալիս հույսեր էի փայփայում առ այն, որ Չարլզը լինելու է սիրող ամուսին ու հայր, սակայն իրականությունը եղավ հիասթափեցնող:

Երկար ժամանակ նա ինձ անտեսում էր ամենուր և ամեն վայրկյան: Բոլորին ասում էր, որ անհաջող ամուսնության պատճառը ես եմ, քանի որ անընդհատ վատառողջ եմ: Երկար ժամանակ իմ ընտանիքի անդամներից և ոչ մեկը չէր իմանում՝ ինչ է կատարվում ինձ հետ: Մի անգամ, նույնիսկ, երբ ուզում էի Չարլզի հետ ինչ-որ հարց քննարկել, իսկ նա սովորականի պես անտեսեց ինձ, վերցրի նրա փոքրիկ դաշույնն ու կրծքավանդակիս հատվածում վնասեցի ինձ: Բավականին արյուն եկավ, սակայն նա այդպես էլ ուշադրություն չդարձրեց»,- ձայնագրություններում պատմել է Դիանան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: