ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական մամուլում հայերը ներկայացվում են որպես թշնամի՝ ասոցացվելով բռնության հետ

Regional Studies Center

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով  «Ակօս» շաբաթաթերթին, այս 4 ամսվա ընթացքում ամենաշատը թիրախավորվել են հայերը:

Հայերին թիրախավորող 439 ատելություն պարունակող նյութ է հայտանբերվել, 2-րդը սիրացիներն են, որոնց մասին հրապարակվել է նմանատիպ բովանդակությամբ 433 նյութ, իսկ հրեաները 3-րդն են՝ 298: Առաջին եռյակին հաջորդում են ընդհանուր առմամբ բոլոր քրիստոնյաները:

Ըստ զեկույցի՝ նշյալ ժամանակահատվածում մամուլի հրապարակումներում հայերը ներկայացվել են որպես թշնամի՝ ասոցացվելով բռնության հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը վերաբերող նյութերում և մեկնաբանություններում հայերը թիրախավորվել են, հիշատակվել են PKK և ASALA-ի հետ միասին և նույնականացվել են «ահաբեկչության» հետ: Բացի այդ հայերին ցույց են տվել որպես մի ուժ, որը կանգնած է մշտապես թշնամի ներկայացվող խմբերի և անձերի հետևում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: