ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արդարության երթ» Անկարայից-Ստամբուլ՝ հանուն ընդդիմադիր գործչի

Adem Altan / AFP

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ սկսել է Անկարայից դեպի Ստամբուլ «արդարության երթը»: Այն իրականացվում է ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշման: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Դատավճռում մասնավորապես նշվում է, որ Բերբերօղլին 2015 թվականին ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթին է փոխանցել տեղեկություններ այն մասին, որ թուրքական հետախուզությունը Սիրիայում զինում է իսլամիստներին:

Հիշեցնենք, 2015 թվականի մայիսին «Ջումհուրիեթի» լրագրողները հրապարակել էին տեսագրություն, որում երևում է, որ 2014 թվականի հունվարին Ադանայի նահանգում ոստիկանության կողմից Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող և թուրք-սիրիական սահման ուղևորվող բեռնատարերում զենք-զինամթերքի խմբաքանակ է հայտնաբերվել: Թուրքիայի իշխանությունների վարկածով՝ բեռնատարները սիրիացի թուրքմենների համար «լոգիստիկ և հումանիտար օգնություն» են տեղափոխել:

Այս գործով էրդողանն անձամբ էր հայց ներկայացրել «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիր Ջան Դունդարի և լրագրող Էրդեմ Գուլի դեմ՝ նրանց մեղադրելով պետական դավաճանության, լրտեսության և ոչ հավաստի տեղեկության տարածման մեջ: Էրդողանի հայցը, բնականաբար, բավարարվել էր:

2016 թվականի մայիսին կատարված օրենսդրական փոփոխության շնորհիվ հնարավոր դարձավ նաև «հաշվեհարդար» տեսնել Բերբերօղլիի հետ. ընդդիմադիր պատգամավորն այն 130 պատգամավորների շարքում էր, ով 2016 թվականին զրկվեց անձեռնմխելիությունից (նա առաջին պատգավորն է, ով դատապարտվում է ազատազրկման):

Այսպիսով, Էրդողանը շարունակում է անտեսել միջազգային հանրության կոչերը՝ մարդու հիմնարար իրավունքները և հատկապես խոսքի ազատությունը հարգելու վերաբերյալ:

«Թուրքական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ի ցույց դրեց մամուլի ազատության նկատմամբ իր արհամարհական դիրքորոշումը: Նման երկար ժամանակահատվածով բանտարկումը միայն մեկ նպատակի է ծառայում, այն է՝ վախեցնել լրագրողներին ու նրանց պոտենցիալ լրատվական աղբյուրներին», - ասվում է այս կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Մեհրի տարածած հաղորդագրությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: