ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում վերացնում են հայերից մնացած հետքերը. որոշում է կայացվել քանդել Սուրբ Սարգիս եկեղեցին

Ermenihaber.am

Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա և Լալեբեյ թաղամասերում վերակառուցման աշխատանքների պատճառով մի շարք շինությունների հետ միասին կարող է քանդվել նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Karınca» թերթի կայքին:

 Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) և «Նոր Զարթոնք» - «Հայկական մշակույթ» միությունների անդամ Մուրաթ Մըհչըն եկեղեցում տեղի ունեցող ավերարածությունները և թուրքական իշխանությունների կայացրած որոշումը որակել է որպես «պատմության սպանություն»:  Մըհչըն նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին վերջին շրջանում վերանորոգվել էր տեղի հայերի և Դիարբեքիրի բնակիչների ջանքերով, սակայն 2015թ. նոյեմբերի 28-ին սկսված և 103 օր տևած բախումների պատճառով  պատմական կառույցը դարձյալ մեծ վնասներ է կրել:

«100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածներից հետո հայերը աքսորվում կամ կոտորվում էին: Այդ պատճառով Սուրում շատ քիչ հայկական կառույցներ են պահպանվել:  Այսօր այլ ազգերի հետ էլ վարվում են այնպես, ինչպես 100 տարի առաջ հայերի հետ են վարվել: Սակայն խնդիրը միայն եկեղեցու ապամոնտաժումը չէ: Խնդիրն այն էլ, որ մինչ քննարկվում է հայերին պատկանող գույքերի վերադարձի հարցը, իրական զարգացումները բոլորովին հակառակ ուղղությամբ են ընթանում», - ասել է Մըհչըն՝ ընդգծելով, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ապամոնտաժումը նպատակ ունի վերացնել այդ տարածքում հայերից մնացած հետքերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: