Ռուբեն Մելիքյանն ամերիկահայերին ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը
Ամն «Հայ իրավաբանական միության» (Armenian Bar Association) հրավերով Արցախի ՄԻՊ-ը հունիսի 9-ից 14-ը այցելել է Կալիֆորնիա։ Ինչպես փոխանցում է Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հունիսի 9-11-ը Ռուբեն մելիքյանը մասնակցել է միության 28-րդ տարեկան համաժողովին, որի շրջանակներում տեղի է ունեցել Արցախում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ առանձին պանելային քննարկում։ Բանախոսներն են եղել Ռուբեն մելիքյանը, Ամն արևմտյան ափի Հայ դատի գրասենյակի ատենապետ Նորա Հովսեփյանը, և Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալ Էմի Աշվանյանը։ Քննարկվել են Սփյուռքի մասնագիտական կառույցների կողմից Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը ներգրավվելու կոնկրետ ծրագրեր։
Հունիսի 13-ին Գլենդեյլի Հ.Ե.Դ. դահլիճում Ռ.մելիքյանը հրապարակային հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որն ընթացել է «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Արա Խաչատրյանի հետ հարցազրույցի ձևաչափով։ Հանդիպման վերջում Ռ.մելիքյանը պատասխանել է ներկաների հարցերին։ Հունիսի 14-ին Ռ.մելիքյանը ՀԻՄ «Հայկական իրավունքների կոմիտեի» ղեկավար Գարո Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Գլենդեյլ քաղաքի ոստիկանություն, դրան կից ՁՊՎ, ինչպես նաև քաղաքապետարան, ծանոթացել ոստիկանությունում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, քաղաքապետարանում ներկա է եղել Քաղաքացիական ծառայության խորհրդի նիստին։ Նորաստեղծ «Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի» (Artsakh Human Rights Foundation) հրավերով մելիքյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում ձեռք է բերվել հիմնադրամի հետ Արցախի ՄԻՊ հաստատության ռազմավարական գործակցության պայմանավորվածություն։ մելիքյանն ընդգծել է, որ Հիմնադրամի ձևավորումը դիտարկում է որպես Սփյուռքի յուրօրինակ արձագանք Արցախում ծրագրեր իրականացնելուց խուսափելուն ուղղված առանձին իրավապաշտպան կառույցների քաղաքականությանը։ Մարդու իրավունքների երաշխավորմանն աջակցող հատուկ հիմնադրամի շնորհիվ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Արցախի քաղաքացիների համար իրականացնել այն ծրագրերը, որոնցից օգտվելու հնարավորությունը ժամանակավորապես բացակայում է։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 0,51 կմ/ժ