ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս է հայ դասախոսը փրկվել Լոնդոնի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից

Croydonadvertiser.co.uk

Լոնդոնում մի խումբ ուսանողներ դրամահավաք են սկսել Լոնդոնի Grenfell Tower-ում ապրող իրենց դասախոսին օգնելու համար, ով հրդեհի պատճառով կորցրել է ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ PhD-ի  հետազոտությունը, հաղորդում է croydonadvertiser.co.uk կայքը:

University Centre Croydon համալսարանի քրեագիտության դասախոս Մեսրոպ Քասեմջյանն, ում ուսանողները Ռոբբի են անվանում, ընկերուհու և տարեց հորաքրոջ հետ կարողացել է փախչել 17-րդ հարկում գտնվող իր բնակարանից մինչ հրդեհը կտարածվեր ամբողջ շենքով:

Այժմ նրա ուսանողները փորձում են 1500 ֆունտ ստերլինգ հավաքել վերականգնելու համար հրդեհի հետևանքով կորցրած նրա գրքերը, համակարգիչը, դասավանդելու նյութերը ու PhD-ի հետազոտության համար օգտագործվող այլ սարքավորումները:

Ավելի վաղ հայ դասախոսը ամերիկյան Today հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է շենքն «այրվել մոմի պես»:

«Ես դուրս եկա ստուգելու վերելակները, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում: Ամեն ինչ հանգիստ էր, բայց ես ծխի հոտ զգացի: Ներս մտա ու պատուհանից դուրս նայեցի, ներքևում տեսա դուրս եկող կրակը: Ես արագ արթնացրի հորաքրոջս ու ընկերուհուս օգնությամբ իջանք ներքև:

Երբ դուրս եկանք, շենքը սկսեց մոմի պես այրվել: Մենք դրսում էինք և վերև էինք նայում ու տեսնում, թե ներսի մարդիկ ինչպես են մեզ ձեռքով թափահարում: Մենք նրանց ասում էինք, որ իջնեն, բայց նրանք նորից էին թափահարում. ենթադրում եմ, որ այդ ընթացքում ծուխը խտացել էր աստիճանավանդակում, և նրանք վախենում էին իջնելիս խեղդվել»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: