ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը ծանոթացել է տեքստիլի արտադրության ներդրումային նոր ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ: 

Այնուհետև վարչապետը եղել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Հելլո» ընկերությունում, որն արտադրում է «Հելլո բժշկական», «Յու ընդ Մի» և «Արտսոքս» ապրանքանիշի տրիկոտաժե ապրանքներ: Ընկերության արտադրանքի մի մասն իրացվում է ներքին շուկայում, իսկ մնացածն արտահանվում Վրաստան, Ռուսաստան և Մեծ Բրիտանիա: Ընկերությունում աշխատում է 100 մարդ: «Հելլո»-ն նախատեսում է նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի թիվն առաջիկա տարվա ընթացքում կրկնապատկել: 
Վարչապետը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա ներդրումային ծրագրերին, արտադրությունների ընդլայնմանը և կառավարության աջակցության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: