ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Բաբայան. Ադրբեջանը նպատակ ունի փրկել իր ոտնահարված ինքնասիրությունը

Artsakhpress.am

«Ադրբեջանը, հայերի կողմից դիվերսիայի մասին կեղծ լուրեր տարածելով, նպատակ ունի փրկել իր ոտնահարված ինքնասիրությունը։ Նման ստահոդ լուրեր տարածելով՝ ադրբեջանական կլանը փորձում է սեփական ժողովրդին ցույց տալ, որ իր բանակն ուժեղ է և իբրև թե կարողանում ձախողել հայկական կողմի՝ մինչև ատամները զինված դիվերսիոն փորձերը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Չի բացառվում, որ վաղն էլ իրենց տաղավարներում նկարահանեն հայկական զինվորական համազգեստով մի քանի մարդկանց, որպեսզի ցույց տան, որ իբրև ինչ-որ մարդիկ են եկել։ Չի բացառվում նաև, որ հայկական կողմի դիվերսիոն գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելով՝ ադրբեջանցիները նպատակ ունեն միջազգային հանրությանը հասկացնելու՝ հայերը դիվերսիա են կատարում, մենք էլ ինչ-որ ձևով պատասխանում ենք նրանց՝ հայ զինծառայողների ոչնչացնելով»,- նկատեց Դավիթ Բաբայանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: