ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ-ն ապացույցներ է ներկայացրել ԵԱՀԿ-ին Ադրբեջանում գերեվարված Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին

Պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված 43-ամյա Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պաշտոնապես դիմել են ԵԱՀԿ-ին և ապացույցներ ներկայացրել Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին։

«Այսօր մենք հարցը բարձրացրել ենք ԵԱՀԿ-ում, ասվել է, որ նման քաղաքացի է հայտնվել ադրբեջանցիների ձեռքում և հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է հայտնվել։ Ակնհայտ խնդիրների առկայությամբ նրան հագցրել են զինվորական բաճկոն, որը չի օգտագործվում հայկական զինված ուժերում, փորձել են ներկայացնել որպես դիվերսանտ», - ասաց Բալայանը:

Տիգրան Բալայանը ընդգծեց, որ «առաջին հերթին՝ դա բոլոր հնարավոր միջազգային հումանիտար պարտավորությունների խախտում է, որով չի թույլատրվում պարզապես գերի ընկած կամ նման կարգավիճակում հայտնված մարդկանց, իրենց կամքից հակառակ, ցուցադրելը, իսկ այն, որ դա արվել է հստակ կամքին հակառակ, որևիցե մեկի մոտ կասկած չի հարուցում»։

Հուլիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց՝ պնդելով, որ հայ դիվերսանտ են գերեվարել։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ տեսանյութում հայերենով հարցերին պատասխանող անձը 1974 թվականին ծնված Զավեր Կարապետյանն է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: