ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է ԵՄ փորձը

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է Եվրամիության փորձը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) հարցերով գլխավոր վարչության կենտրոնակայանի Կովկասի և Արևմտյան Բալկանների գծով պատասխանատու Ջակոբո Լոմբարդիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կառույցների միջև համագործակցության շարունակականության ապահովումն ու ընդլայնումը «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» և «Աղետներին նախապատրաստման և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

Մասնավորապես ակնկալվում է սերտ համագործակցություն աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում: Նախարար Տոնոյանը շեշտել է, որ առաջին անգամ ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրված է աղետների ռիսկի նվազեցման գործընթացը, որը նաև առանձին կետով ներառված է համայնքների բյուջեում:

Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը նախատեսում է հանրային իրազեկման արշավների կազմակերպում հանրության տեղեկացվածության մակարդակի և պատրաստվածության բարձրացման նպատակով:

Նախատեսվում է նաև ուսուցողական տեղեկատվություն պարունակող տվյալների թվայնացում և հարմարեցում մանկապարտեզի և դպրոցական տարիքի երեխաների օգտագործման համար: Կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ դպրոցների ուսուցչական կազմի, ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի համար:

Նախատեսվում է նաև Հայաստանում Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման ծրագրի ներդրումը, ինչը նպաստելու է աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և կայուն զարգացման գործընթացների իրականացմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: