ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատարն անիրատեսական է որակել արաբական երկրների պահանջները

Կատարն անիրատեսական է անվանել ճգնաժամի կարգավորման նպատակով արաբական պետութունների ներկայացրած պահանջները ու կոչ է արել վերանայել դրանք, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանիի հայտարարությունը, հայտնում է Ռիա Նովոստին:

Նախարարը Կատարի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անվանել է «անօրինական» ու երկրի ինքնիշխանությունը խախտող։

Կատարի ԱԳՆ-ն փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո կներկայացնի համապատասխան պատասխանը, որը կփոխանցվի Քուվեյթի միջոցով, որը միջնորդի դեր է կատարում կարգավորման ջանքերում, հայտնում է «Ալ Ջազիրան»։

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարին են փոխանցել իրենց պահանջների ցանկը, որոնք անհրաժեշտ է կատարել Կատարի դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։ Այդ պահանջների ցանկի մանրամասները հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում ամերիկյան «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը։

Արաբական չորս երկրները Կատարից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, փակել Կատարի տարածքում Թուրքիայի ռազմակայանն ու «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։ Այդ բոլոր պահանջների կատարման համար Դոհային տասը օր ժամանակ է տրամադրվել։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: