ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆլամանդական խորհրդարանում կգործի Արցախի բարեկամության խումբ

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին հանդես է եկել մամլո ասուլիսով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Յորիս Պոշետին, ողջունելով ներկաներին, նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ և բավականին մեծ տպավորություններ է ստացել:

«Այցելել եմ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացել եմ կենտրոն հաճախողների կատարած աշխատանքներին. պարզապես հիացած եմ, այնտեղ մեծ ներուժ կա: Իմ այցով ես բացահայտեցի Արցախը և տեղում ծանոթացա հակամարտության իրավիճակին: Այստեղ տեսա մեծ կազմակերպվածություն և, որ ամենակարևորն է, ես ինձ ապահով եմ զգում Արցախում»,-ասել է բելգիացի սենատորը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Յ. Պոշետին մասնավորապես նշել է, որ երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա:  

«Ֆլամանդական խորհրդարանում կգործի Արցախի բարեկամության խումբ, որը լինելու է մեր առաջին, բայց և կարևոր քայլը: Ես նախատեսում եմ ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում»,- մասնավորապես նշել է Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ Եվրոպան մեծ ներուժ ունեցող քաղաքական մարմին է, որը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը:

Նշենք, որ Յուրիս Պոշետիին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հյուրընկալվել է ԱՀ Խորհրդարանում, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: