ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս»  ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: 
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ընկերության անցած ճանապարհը հարուստ է ձեռքբերումներով և ունի հպարտանալու հիմքեր: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության ողջ անձնակազմին քրտնաջան աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք նույն եռանդով կշարունակեք ձեր գործը, մանավանդ որ ոլորտում կան լուրջ անելիքներ և երկարաժամկետ ծրագրեր» , - իր ելույթում ասել է Բակո Սահակյանը: 

Նախագահը հավելել է, որ պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից, և «Բեյզ Մեթըլս» ընկերությունը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես մեր տնտեսության առաջատար ուժերից մեկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: