ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի «ընկեր» Ագրամունտը բոյկոտո՞ւմ է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

News Front

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Ստրասբուրգում այսօր մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կտևի մինչև հունիսի 30-ը։ Նիստը բացել է իսպանացի պատգամավոր Անտոնիո Գուտիերեզը:

Նշենք, որ այս նստաշրջանը կարող է պատմական դառնալ ԵԽԽՎ համար, քանի որ առաջին անգամ Վեհաժողովի նախագահը կարող է հրաժարական տալ գործընկերների կողմից ներկայացված անվստահության վոտումի արդյունքում: Այս ամենի պատճառն այն է, որ ԵԽԽՎ նախագահ, իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտն ընթացիկ տարվա մարտի 20-21-ին մեկնեց Սիրիա՝ հանդիպելու երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, ընդ որում՝ օգտվելով Ռուսաստանի պետական ինքնաթիռից: Ագրամունտն այն ժամանակ ներողություն հայցեց ԵԽԽՎ-ից իր այցի մասին նախապես տեղյակ չպահելու համար, սակայն դա բավարար չեղավ Վեհաժողովի անդամների ճնշող մեծամասնության համար: Ապրիլյան նստաշրջանի ընթացքում անցկացվեց հատուկ նիստ այդ ամենը պարզելու նպատակով: Ինչևէ, Ագրամունտն ապրիլի վերջին հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ իրեն հետապնդում են Ռուսաստանի հետ կապեր պահպանելու ցանկության համար, ինչին ի պատասխան Վեհաժողովի Բյուրոն անվստահության վոտում հայտարարեց նրան՝ զրկելով ԵԽԽՎ անունից հայտարարություններով հանդես գալու և իր աշխատանքային գործուղումների նպատակով Եվրոպայի Խորհրդի ֆինանսական միջոցներից օգտվելու իրավունքից: Սակայն նշված բոլոր հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան իրավական ուժ չունեցող բարոյական քննադատություն, քանի որ մինչև ԵԽԽՎ-ում գոյություն չունի նախագահի իմպիչմենտի իրավական մեխանիզմ: Դրա կարիքը մինչ այա պարզապես չի եղել:       

Կանոնակարգի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասկեին հանձնարարվել էր նախապատրաստել փաստաթղթի նախագիծ ԵԽԽՎ նախագահի հեռացման գործընթացի վերաբերյալ: ԵԽԽՎ ամառային նստաշրջանին մի շարք հարցերից զատ նախատեսվում է նաև այդ փաստաթղթի նախագծի քննարկումը, հայտնում է РИА Новости-ն: Փաստաթղթի քննարկումը տեղի կունենա հունիսի 27-ին: Խորհրդարանականները նախ կլսեն զեկուցողին, ապա կանցկացվի քվեարկություն: ԵԽԽՎ-ում արդեն իսկ հայտարարել են, որ չեն սահմանափակվի միայն այս քննարկմամբ, քանի որ կանոնակարգում պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ:

Ագրամունտն անձամբ առայժմ չի արձագանքել խորհրդարանականների նախաձեռնությանը: Ավելին՝ չնայած ԵԽԽՎ-ում բուռն քննարկումներ են ընթանում նրա հեռանալու գործընթացի վերաբերյալ, նա նույնիսկ ներկա չի գտնվել այսօր Ստրասբուրգում տեղի ունեցած ամառային նստաշրջանի բացմանը: Հիշեցնենք, որ ապրիլյան նստաշրջանին նա նույնպես չէր ներկայացել, հրաժարական տալուց հրաժարվելու մասին հայտնվելով ուղարկված գրությամբ:

Հատկանշական է, որ առկա են հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեծ «բարեկամ» Պեդրո Ագրամունտը եղել է առանցքային կերպար ԵԽԽՎ-ում այդ երկրի խավիարային դիվանագիտության գործարքներում: Ագրամունքը  European Stability Initiative հայտնի վերլուծական անկախ կենտրոնի՝ «Դիվանագիտության պատմություն կամ ինչպես Ադրբեջանը ստիպեց Եվրոպայի խորհրդին լռել» (2012 թվական) և «Խաբեության դիմանկար. ինչպես են իրականացրել Ադրբեջանի դիտորդությունը կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը» (2013 թվական) զեկույցների գլխավոր հերոսներից է: Նա մեղադրվում էր, մասնավորապես, տեղից դիտորդների հաղորդագորությունները կառավարելու, քաղաքացիական իրավունքի խախտումների մասին լռելու, վարչակարգի մշտական աջակցության, ժողովրդավարության առաջընթացի մասին ստեր հորինելու, բռնաճնշումներն արդարացնելու մեջ:

ԵԽԽՎ այս նստաշրջանին, բացի Ագրամունտի հեռացման հարցից, որն այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է, կքննարկվեն նաև այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին են Վեհաժողովում խորհրդարանականների հաշվետվությունները, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարը, միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, Ստրասբուրգի դատարանի որոշումների կատարման խնդիրը: Տեղի կունենան քննարկումներ նաև Բելառուսում տիրող իրավիճակի շուրջ:

ԵԽԽՎ նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը, Աթենքի քաղաքապետը, Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարարը, Մոլդովայի, Մոնտենեգրոյի վարչապետները, Չեխիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: