ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The Economist. Սիրիայի հայերը փախչում են իրենց նախնիների հայրենիք

Armenian Progressive Youth

Բրիտանական The Economist ամսագիրը հոդված է տպագրել Հայաստան ներգաղթած սիրիահայերի մասին:

Հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

Երբ 2011 թվականին Սիրիայում պատերազմ սկսվեց, երկրի հայկական համայնքի մի քանի հարուստ ընտանիքներ ուղևորվեցին Երևան, որտեղ շքեղ բնակարաններ վարձեցին քաղաքի Հյուսիսային պողոտայում: Ինչպես ոմանք կասեին՝ նրանք ասես հանգստյան մեկնած լինեին այդ ժամանակ:

Իշխանությունները նրանց տեղեր հատկացրին տեղական դպրոցում, որտեղ որպես փախստական փախած սիրիացի ուսուցիչները շարունակեցին դասավանդել երեխաներին սիրիական ծրագրով: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչ նրանք կհասկանային, որ հնարավոր է՝ իրենք այլևս երբեք տուն չգնան:

Սիրիայի վեցամյա պատերազմի պատճառով ավելի քան 5 միլիոն սիրիացի ապաստան է գտել այլ երկրներների սահմաններում:  2015-2016 թվականներին հարյուր հազարավոր սիրիացիներ անցնելով Բալկաններով, փորձել են ապահով ապաստան գտնել Եվրոպայում: Սիրիայի հայկական համայնքից քչերը, սակայն, ընտրեցին այդ ճանապարհը, փոխարենը՝ շատերը եկան Հայաստան: Հայաստանը, որի բնակչությունը նվազել է արտագաղթի հետևանքով, ուրախությամբ ընդունեց երկիր ժամանող սիրիահայերին: Նրանց մեծ մասը կրթված էր, պատկանում էր միջին դասի և ձեռնարկատեր էր:

Գրեթե բոլոր փախստականները հաստատվել են Երևանում՝ բացի գյուղատնտեսական տարածքներից մոտ 30 ընտանիքից, որոնք հաստատվեցին Լեռնային Ղարաբաղում: Որոշ երիտասարդներ, ովքեր կռվել են սիրիական բանակում, կամավոր գրանցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագծում ծառայելու համար:

Հալեպում ծնված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը The Economist-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկիր ժամանած փախստականներից շատերը փոքր բիզնես են սկսել երկրում: 

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր վերադարձել են Սիրիա, ապագա գրեթե չեն տեսնում այնտեղի համայնքի համար: Սիրիայում հայերը հավատարմորեն պաշտպանել են Բաշար ալ Ասադի վարչակազմը, որը պաշտպանել է նրանց մահմեդական ծայրահեղականների կողմից հետապնդումներից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: