ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան և տեղում ծանոթացել բերքահավաքի և շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Լճաշեն գյուղում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի և շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկը և ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնանատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: