ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Հունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի կենտրոնացման շրջանում նախորոշված կրակային բնագծերի զբաղեցումը, հակառակորդի գրոհի կասեցման, հակահարձակման անցման, առաջնագծի վերականգնման ու առավել նպաստավոր բնագծերում պաշտպանության անցման գործողությունները:

Զորախաղերի ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել նաև կապի և ղեկավարման համակարգերին, ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցությանը, անձնակազմի կատարողական կարգապահությանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: