ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է. Վիգեն Սարգսյան

«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և, երբեմն, վերլուծության դժվար ենթարկվող խնդրների համադրմամբ, փոխանցում է panorama.am-ը:

«Այդ առումով՝ լինի ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարում նոր ռիսկեր է ստեղծում, քանի որ դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ցանկացած պահի ով է կայացնելու որոշումներ»,-նշեց Վիգեն Սարգսյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության ծրագիր. «Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է: Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրն իրականացվում: Դա հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք երկխոսության մեջ, շատ ավելի երկրարատև կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը»:

Ըստ պաշտպանության նախարարի՝ Հայաստանը ստանում է այն զենք-զինամթերքը, որը գնում են Ռուսաստանում. «Մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակում: Այն, ինչ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ Ռուսաստանի ներքին գներով և զենքի ձեռքբերման համար դա մեզ համար շատ կարևոր շուկա է»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ եթե որևէ պաշտոնյա Հայաստանում երբևէ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, ապա, ըստ նրա, նա անկեղծ չի լինի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: