ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Armnoc.am

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունիսի 27-ին գորգ են մտել 50, 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճեց բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը զիջեց ՌԴ-ն նեկայացնող Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին (3:13): Այնուհետեւ ռուս ըմբիշը հասավ եզրափակիչ եւ Զուրաբյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարեց բրոնզի համար: Սկզբում նա հաղթեց Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կոյկային (10:0), իսկ որոշիչ գոտեմարտում ոչ մի շանս չթողեց թուրք Էնգին Չեթինին (11:4):

Եզրափակչում ռուս ըմբիշը հաղթեց ադրբեջանցի Շախին Մուխտարովին (5:1): Երկրորդ բրոնզե մեդալը բաժին հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Հորստ Լեգրին:

Մեր մյուս ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (96 կգ) այսօր չկարողացան մեդալ նվաճել:

Հունիսի 28-ին գորգ կմտնեն Արսեն Հարությունյանը (55 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: