ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն հուսով է լքել ԱՄՆ-ի՝ վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկը. դեսպան

Երևանը հուսով է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանը ներմուծվող ապրանքների համար պարտադիր ստուգման ենթակա երկրների ցանկից հանելու վերաբերյալհամաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հաղորդում է Sputnik-ը:

«Մենք իրավական հարթակում գտնվող մի քանի համաձայնագիր ունենք՝ կրկնակի հարկման բացառման և Հայաստանը վերահսկվող ներմուծմամբ երկրների ցանկից հանելու վերաբերյալ, և մենք ուզում ենք ստորագրել դրանք»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիրաների սեկտորը Հայաստանում բարեհաջող զարգանում է:

«Մենք ուզում ենք մինչև հաջորդ հանդիպումը շրջանակային համաձայնագիր նախապատրաստել: Մենք հարցը քննարկել ենք ամերիկացիների հետ և աշխատում ենք դրա վրա: Հոկտեմբերին մենք կմիանանք ԱՄՆ-ՀՀ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը, և այս համաձայնագիրն օրակարգում կլինի»,- հավելել է դեսպանը:

2015-ի սեպտեմբերին Վաշինգտոնն ու Երևանն առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որը պետք է օգնի կողմերին որոշել այն ոլորտները, որոնք նպաստում են փոխադարձ առևտրի ու ներդրումների զարգացմանը:

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատմամբ, 2015-ին ԱՄՆ-ից ՀՀ էքսպորտը կազմել է $43.6 մլն, իսկ իմպորտը՝ $42.6 մլն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: