ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Դրական գնահատելով հայ-չեխական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը եւ սատարում է Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:

«Ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի ժողովուրդը կառուցում է ժողովրդավարական երկիր: Թե Հայաստանը, թե Արցախը եվրոպական արժեհամակարգի եւ քաղաքակրթության լիարժեք կրողներն են»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Այս համատեքստում կողմերն անթույլատրելի են համարել ռազմական հռետորաբանությունը եւ խնդրի ռազմական լուծումը:

Լուկաշ Կաուցկին դրական է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը եւ ընդգծել, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը: Չեխիայի արտաքին գործերի փոխնախարարը բարձր է գնահատել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու որոշումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: