ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի համատեղ նախագծում հայկական ժողովրդական երգերը կհնչեն նոր մեկնաբանությամբ

Հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ– 2016»–ի մասնակից Իվետա Մուկուչյանը և հայտնի շոումեն և երգիչ Արամ MP3–ն միասին համատեղ նոր նախագիծ են իրականացնում:

«Դաշտերով» նախագծի նպատակն է հայկական ժողովրդական երգերը նոր մեկնաբանությամբ ավելի հասանելի դարձնել երիտասարդների համար։

«Մենք փորձեցինք նոր շունչ տալ հայկական ժողովրդական երգերին, որպեսզի դրանք հնչեն այն վայրերում, որտեղ հավաքվում է  երիտասարդությունը, օրինակ` ակումբներում։ Ամբողջ աշխարհում փորձում են ազգայինը պահպանել` նոր մշակումներ անելով, քանի որ նոր սերունդը ժամանակին համընթաց է քայլում։ Կարծում եմ` ալբոմը հաջողված կլինի, քանի որ մենք արդեն շատ մեծ արձագանք ենք ստացել, մանավանդ` սփյուռքահայերից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Արամ MP3–ին:

Սկզբում Արամն ու Իվետան աշխատել են «Դաշտերով» երգի վրա, հետո Արամի մոտ գաղափար է ծնվել մյուս ժողովրդական երգերի ռեմիքսներ էլ ստեղծել։ Նախագծի վրա աշխատել են գրեթե մեկ տարի։

«Ալբոմում ներառվել են հայտնի երգեր` «Հմայակ», «Ղափամա», «Նինո», «Նազան իմ յարը», «Յարմ գորանի», «Ծիրանի ծառ», «Ալ էղնիմ» և այլն։ Ընդհանուր առմամբ` ութ երգ։ Ամեն չորեքշաբթի կամ հինգշաբթի մենք մեկական երգ հրապարակում ենք համացանցում», –նշեց երգիչը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: